Նաուրուն այլևս չի ստանա ֆինանսական օգնություն ԱՄՆ-ից, քանի որ այդ երկիրը ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: Ի տարբերություն Նաուրուի, Տուվալուն և Վանուատուն չեղարկեցին ճանաչումը:

Այս տեղեկատվությունը տարածում է Նոր Զելանդիայի «RNZ» ռադիոկայանը, հիմնվելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված օրենսդրական ակտի վրա:

Ըստ այդ փաստաթղթի, Աբխազիան և Հարավային Օսիան Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներ են: Ցանկացած երկիր, որը կճանաչի Վրաստանի տարածաշրջանների անկախությունը, չի ստանա ֆինանսական օժանդակություն Միացյալ Նահանգների կողմից:

Ռադիոկայանը կենտրոնանում է այն փաստի վրա, որ ԱՄՆ-ն հիմնական ֆինանսական դոնորն է այնպիսի կազմակերպությունների, ինչպիսիք են Ասիական զարգացման բանկը, Համաշխարհային բանկը, UNICEF- ը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, որոնք ապահովում են աջակցություն Նաուրուին:

Լուսինե Աստոյան