Մայիսի 7-ին Զուգդիդում Վրաստանի քիքբոքսինգի պրոֆեսիոնալ առաջնության մրցույթում հաղթեց Ախալքալաքի մարզիկ՝ Նաիր Մելիքյանը 67 կգ քաշային կարգում։
Մարզիկի խոսքերով, մրցույթն ընթացել է բավականին լարված մթնոլորտում, քանի որ 1500 հանդիսատես հավատացել և ակնկալել է հակառակորդի հաղթանակին, սակայն մարտը սկսվելուց րոպե ու կես անց տեխնիկական նոկաուտով հաղթում է Նաիրը: Ինչպես պատմում է մարզիկը, նոկաուտից հետո 2 րոպեից ավելի լռություն էր տիրում դահլիճում։
«Ես ռինգ եմ բարձրացել Արա Գևորգյանի «Արցախ» երաժշտության ներքո և բավականին լարված էր կռվել մի մարտում, որտեղ միայն երկու կողմնակից ունես, իսկ հակառակորդը մի ամբողջ 1500 հոգանոց դահլիճ։ Այնուամենայնիվ հաղթանակը եղավ», – մեզ հետ զրույցում ասաց Վրաստանի քիքբոքսինգի 67 կիլոգրամ քաշային կարգի չեմպիոն Նաիր Մելիքյանը։
Անցյալ տարի Նաիր Մելիքյանը դարձել էր Շինկիոկուշին կարատեի Եվրոպայի չեմպիոն, հանդես գալով Հայաստանի ազգային հավաքականի կազմում:

Ջուլիետա Տոնականյան
Նման նյութեր:
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կայքում ավարտվել է լավագույն տղամարդ եւ կին ծանրամարտիկների քվեարկությունը: Քվեարկությանը մասնակցել է մոտ 30 000 մարդ: Ինչպես եւ սպասվում էր, տղամարդկանց թվում…
11.02.2019 | Հասարակություն
Վերջերս, Բուլղարիայի Սլիվեն քաղաքում տեղի ունեցավ ազատ ոճի ըմբշամարտի Բուլղարիայի առաջնությունը, որտեղ ծնունդով Ջավախքից, սակայն Ռուսաստանում բնակվող Հայկ Մնացականյանը ճանաչվեց առաջնության ամենահաջողակ չեմպիոնը: Աշխարհի բրոնզե…
28.01.2019 | Մշակույթ
Հայաստանի քիքբոքսինգի բաց առաջնությունից Ջավախքի մարզիկները վերադարձել են 18 առաջին տեղով:
27.12.2018 | Հասարակություն
Երեկ, դեկտեմբերի 15-ին, տեղի ունեցավ Ախալքալաքի մունիցիպալիտետի 2018 թ. բռնցքամարտի առաջնության եզրափակիչը:
16.12.2018 | Հասարակություն
Նոյեմբերի 17-ին Թբիլիսիում կայացած TID BIT international invest մրցաշարից Ախալքալաքի Սպորտ կոմպլեքսի սաները վերադարձել են հաղթանակած: Թվով 20 մասնակիցներից՝ 9-ը տարբեր քաշային կարգերում գրավել են…
19.11.2018 | Հասարակություն
Այսօր Արտյուշ Գոմցյանը հաղթանակ է տարել բելգիացի բռնցքամարտիկի հետ մենամարտում, արդյունքում դարձել է Եվրամիության բրոնզե մեդալակիր, նա կշարունակի պայքարել արծաթե և ոսկե մեդալի համար:
15.11.2018 | Հասարակություն
Աշխաբադում ծանրամարտի, գերքաշային կարգում, աշխարհի առաջնության եզրափակիչ օրն է: Այս քաշային կարգում Վրաստանը ներկայացնում են ծանրորդներ՝ Լաշա Տալախձեն և Իրակլի Թուրմանիձեն :
12.11.2018 | Հասարակություն
Իսպանիայի Վալյադոլիդ քաղաքում ընթանում է Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը: Ախալքալաքցի սպորտսմենները` Արտյուշ Գոմցյանը եւ Օթար Երանոսյանը, մեկական հաղթանակ են տարել, երկրորդ հաղթանակի դեպքում նրանք կհայտնվեն կիսաեզրափակչում:
12.11.2018 | Հասարակություն