Վրաստանի քաղաքացիները դատվածության տեղեկանքը արդեն կարող են ստանալ ոչ միայն Ներքին գործերի նախարարության գործակալության ծառայությունից, այլ նաև Արդարադատության տներից:

2017 թ.-ին Արդարադատության տան մասնաճյուղերում աստիճանաբար կներդրվի ՆԳՆ գործակալության ծառայությունները: Կներդրվեն այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են կրկնակի վարորդական իրավունքների վերականգնումը, տրանսպորտային միջոցների գրանցման վկայականի վերականգնումը, տրանսպորտային միջոցների իրավական վիճակի տեղեկանքի ստացումը, զենքի իրավական կարգավիճակի տեղեկանքի ստացումը, Վրաստանի պետական սահմանը հատելու տեղեկանքի ստացումը և այլն:

Համագործակցության մասին համաձայնագիրը ստորագրել են ՆԳՆ ծառայության Գործակալության տնօրեն Նիկա Գելաշվիլին և Արդարադատության տան գործադիր տնօրեն Գիվի Ազաուրաշվիլին: Արարողությանը ներկա են ՆԳՆ նախարարի տեղակալ Դավիթ Վարդիաշվիլին և Արդարադատության տան տեղակալ Միխայիլ Սարջվելաձեն: