«Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցությունը սկսել է հավաքել ստորագրություններ հանրային կարծիքի հարցում անցկացնելու համար, նախագահական ընտրությունների փոփոխությունների հետ կապված:

Այլ քաղաքական կուսակցությունները ևս պատրաստակամություն են հայտնել միանալու «Եվրոպական Վրաստանի» նախաձեռնությանը: Ընդդիմությունը պնդում է, որ սահմանադրական փոփոխությունների օգնությամբ իշխանությունները ցանկանում են ինքնուրույն որոշում կայացնելու հնարավորություն ստանալ:

Առաջնորդները վստահ են, որ այդ սահմանադրական փոփոխությունների որոշումը պետք է կայացնեն երկրի բնակիչները:

«Մենք տեսնում ենք, ինչպես է կառավարությունը ընդունում երկրի ամենակարևոր փաստաթուղթը, ելնելով կուսակցության շահերից, որպեսզի ապահովի իշխանության վերարտադրությունը: Հենց այդ պատճառով էլ քաղաքական կուսակցություններին և միջազգային հանրությանը տեղեկացնելը կարևոր է: Մենք նաև պետք է այցելենք յուրաքանչյուր ընտանիք և ծանոթանանք նրանց տեսակետներին», – հայտարարել է կուսակցության ներկայացուցիչ Ելենա Խոշտարիան