Կինը ղեկին հասկացողությունը Ախալքալաքում արդիական է դարձել վերջին մի քանի տարիներում, չնայած որ այստեղ առաջին անգամ կինը սկսել է մեքենա վարել 47 տարի առաջ: Ինչպես են ղեկին իրենց զգում ախալքալաքցի կին վարորդները և ինչ կարծիք ունեն նրանց մասին տղամարդիկ:

Կինը ղեկին նման է Աստվածուհու՝ ուղևորները աղոթում են, հետիոտները խաչակնքվում, միակ մեքենան, որ կինը պետք է վարի՝ լվացքի մեքենան է, այս և նմանատիպ կատակները դեռ անկոտրում կարծրատիպ են և փաստում են տղամարդկանց վերաբերմունքը կին վարորդների նկատմաբ։ Տղամարդ վարորդների քննադատական մոտեցումը կին վարորդներին տարբեր բացատրություններ ունեն։

Ինչպես տղամարդ սկսնակ վարորդները, այնպես էլ կանայք միանգամից չեն սովորում մեքենա վարել, այն էլ անսխալ։ Առավել փորձառու վարորդները, անտեսելով այս փաստը, կին վարորդների սխալները վերագրում են «թույլ» սեռի ներկայացուցիչ լինելուն, և մեկի սխալը մատի փաթաթան անելով վերագրում են բոլոր կանանց։

Ախալքալաքում միայմ վերջերս ենք հանդիպում տեղացի կին վարորդների, իսկ մինչ այդ վարորդ բառը միայն ու միայն ասոցացվում էր տղամարդկանց հետ։ Սակայն կին վարորդների առկայությունը չեն ընդունում շատ ու շատ տղամարդիկ, հատկապես տղամարդ վարորդները։

«Ղեկը կնոջ համար չէ, կինը պետք է գոգնոցը կապի և խոհանոցում ճաշ պատրաստի», ահա այսպիսի պատասխան կարող են տալ կին վարորդների առկայության դրական կամ բացասական փաստին տղամարդ վարորդները՝ չիմանալով, որ կանայք մեքենա վարել սկսել են դեռ մեկ դար առաջ, և կինը ղեկին ոչ ամենուր ու ոչ բոլորի համար է անակնկալ։

1800-ական թվականներին առաջին կինը՝ Բերտա Բենզը նստեց ղեկին և այդպես աշխարհին ի ցույց արեց ամուսնու ստեղծած մեքենան, իսկ Ախալքալաքում կնոջը ղեկին տեսել են 47 տարի առաջ և այդ փաստը զարմացրել ու շփոթության է մատնել անգամ երեխաներին։

Ջուլիետա Տոնականյան