Ապրիլի 29-30 Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղում անցկացվեց շախմատի մրցաշար, նվիրված ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Մեր միտքն անպարտ է». այս խորագիրը կրող շախմատի մրցաշարը Դիլիսկայում անցկացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ: Միջոցառումը ֆինանսավորում է գյուղի նախկին բնակիչ, ռուսաստանաբնակ Փիլոս Մանուկյանը:
shaxmat Diliska 9

Մրցաշարն անցնում է շվեյցարական կարգով՝ յուրաքանչյուր մասնակից խաղաց 7 խաղ: Մասնակիցները բաժանված էին երկու խմբի՝ աղջիկների և տղաների: Աղջիկների խմբում մասնակիցները 25-ն էին, իսկ տղաների խմբում 31-ը:

Ապրիլի 29-ին՝ մրցաշարի բացման արարողության ժամանակ բոլոր մասնակիցները մարզիչների և պաշտոնյա անձանց հետ միասին գնացին եկեղեցի աղոթք անելու և ծաղիկներ դնելու ցեղասպանության զոհերին նվիրված խաչքարին:
shaxmat Diliska 7

shaxmat Diliska 6

Դիլիսկայի Սբ. Սարգիս եկեղեցու հովիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը խոսեց նաև մրցաշարի մասին:
«Մենք այս երեք տարիների ընթացքում ամեն անգամ ուզում էինք ինչ-որ բան փոխել, բայց տեսանք, որ այն փոփոխվելու ենթակա չէ: Հայոց մարտիկը կարող է պարտվել, բայց հայոց միտքը երբեք չի պարտվելու և այս մրցաշարը նաև նպատակ ունի միասին հավաքվելու և աղոթելու»:

Մրցաշարի կազմակերպիչը Դիլիսկայի շախմատի սեկցիայի ղեկավար և մարզիչ Ռազմիկ Գոգորյանն էր:
«Մրցաշարն անցավ լարված, արդար պայքարում: Շատ շնորհակալ եմ բարերարներից ամեն հնարավոր տարբերակով գյուղի կողքին կանգնելու համար, – ասաց Ռազմիկ Գոգորյանը և հավելեց, – Ցանկանում եմ իմ աշակերտների մեջից դուրս գա այն անտարակույսը, որը թագ ու պարծանք բերի անբողջ հայ ազգին և Ջավախք աշխարհին»:
shaxmat Diliska 4

shaxmat Diliska 10
7 խաղից հետո աղջիկների խմբում բացարձակ չեմպիոն դարձավ Ասյա Գաբրիելյանը՝ 7 խաղից վաստակելով 7 միավոր: Երկրորդ տեղը գրավեց Ռայա Կարախանյանը, իսկ երրորդը՝ Մարինա Գոգորյանը:
shaxmat Diliska 1
Տղաների խմբում պայքարը համեմատաբար թեժ էր: Առաջին տեղում 6 միավորով Վելիխան Գաբրիելյանն էր, երկրորդը՝ Արթուր Մոսոյանը 5.5 միավորով, իսկ երրորդը նույնքան միավորով Վրեժ Գոգորյանն էր:
shaxmat Diliska 3

shaxmat Diliska 2
Բացի մրցանակային տեղ գրաված մասնակիցներից մեդալներով խրախուսվեցին նաև 4-րդ տեղ գրավածները, իսկ ահա մնացած բոլոր մասնակիցները ստացան պատվոգրեր և փոքրիկ հուշանվերներ:
shaxmat Diliska 5

shaxmat Diliska 11
Աղջիկների խմբում նախորդ երկու մրցաշարերի չեմպիոնին այս տարի ևս հաջողվեց պահպանել իր տիտղոսը: Ասյա Գաբրիելյանը բացի Դիլիսկայի մրցաշարից եղել է նաև Ախալքալաքի բազմակի չեմպիոն:

«Մրցաշարը անցավ շատ լավ, կար պայքար և սպասելիքներս արդարացան: Շնորհակալություն եմ հայտնում Փիլոս Մանուկյանին ֆինանսավորման համար և Ռազմիկ Գոգորյանին քրտնաջան աշխատանք կատարելու ու մեր կողքին լինելու համար», – ասաց Ասյա Գաբրիելյանը:
shaxmat Diliska 8
Արթուր Մոսոյան