Ախալքալաքի Շրջանային Վարչությունում մասնագետների և գյուղական ներկայացուցիչների 50 թափուր աշխատանքային տեղերի համար մրցույթ է հայտարարված:

Երեք ամիս առաջ տեղի ունեցած վերակազմավորումից հետո Վարչության բոլոր աշխատակիցները, բացի ծառայության պետերից, տեղակալներից և գյուղական տարածքային կենտրոնների ներկայացուցիչներից՝ նշանակվեցին ժամանակավոր:
«Տեղական Ինքնակառավարման մասին» նոր օրենքի համաձայն, ատեստացիայի միջոցով է անցկացվելու աշխատողների հաստիքների վավերացումը:
Հանրային ծառայության բյուրոյի պաշտոնական www.hr.gov.ge կայքում վերոնշյալ աշխատանքային տեղերի համար մրցույթ է հայտարարված: Բոլոր ցանկացողները մինչև ընդունման ժամկետի ավարտը կարող են դիմումներ լրացնել էլեկտրոնային տարբերակով վերոնշյալ կայքում:
Ելնելով թափուր տեղերի համար հայտարարված մրցույթի պահանջներից վրաց լեզվի իմացությունը պարտադիր է, սակայն թեստավորումն անցկացվելու է հայերեն և վրացերեն լեզուներով:
Ախալքալաքի Վարչության կադրերի և գործավարության բաժնի պետ՝ Վոլոդյա Մելիքիձեի կարծիքով. «Եթե պետական պաշտոն ես զբաղեցնում, ապա պարտադիր պետք է տիրապետես պետական լեզվին, սակայն մեզ մոտ վրացերեն լեզվի տիրապետման հարցին կարող է այդքան էլ խիստ չվերաբերվեն»,- նշեց նա:
Գյուղական տարածքային կենտրոնների ներկայացուցիչների թափուր տեղերի համար պաշտոնական կայքում առայժմ հայտ չկա ներկայացված, իսկ դիմումների ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 30-ն է: Ընդհանրապես մյուս հայտարարված թափուր տեղերի համար, կախված պաշտոնից լրացված է 1-ից մինչև 7 դիմում:
Տվյալ թեստավորման անցկացման համար Ախալքալաքի Վարչությունը հոկտեմբերի 22-ի №451 հրամանի համաձայն ձևավորել է հանձնաժողով:
Տվյալ հանձնաժաղովը բաղկացած է 7 անդամից, որը նախագահում է Էդուարդ Աղասարյանը:
Հանձնաժաղովը իրավասու է որոշել, թե թեկնածուներից ով կարող է մասնակցել թեստավորմանը, անցկացնել թեստավուրումից հետո անհրաժեշտ հարցազրույցը և կայացնելու վերջնական որոշում:
Էլեկտրոնային թեստավուրումն իրավունք ունեն անցկացնելու Վրաստանի Կրթության և Գիտության, ինչպես նաև Արդարադատության նախարարությունները:
Շրջանային Վարչությունն է որոշում, թե կոնկրետ որ նախարարության հետ պայմանագիր կնքի թեստավուրումն անցկացնելու համար: Ըստ Վոլոդյա Մելիքիձեի՝ Ախալքալաքի Վարչությունը դեռ ոչ մեկի հետ պայմանագիր չի ստորագրել, բայց հավանական է կկնքի Կրթության և Գիտության նախարարության հետ:
Թեստերը բաղկացած են 60 հարցից: Անցումնային շեմն է 33 դրական պատասխանը:
Հարցերը հիմնականում վերաբերվում են Վրաստանի սահմանադրությանը, «Տեղական Ինքնակառավարման մասին» նոր օրենքին, Հանրային ծառայության մասին օրենքին և Վրաստանի աշխատանքային օրենքին:

Շուշան Շիրինյան