Ապրիլի 28-ին Ախալքալաքի մարզադաշտում տեղի ունեցավ ֆուտբոլի մրցաշար, որին մասնակցում էին Ախալքալաքի, Ախալցիխեի, Նինոծմինդայի, Ասպինձայի, Ադիգենի, Բորժոմի սպորտդպրոցների թիմերը և Ախալցիխեի շրջանի Ածղուր գյուղի թիմը։

Ընդհանուր թիմերի քանակը 14-ն էր, իսկ թիմերում խաղում էին 2001-2003 թթ ծնված երեխաները։ Տարածաշրջանային այս առաջնությունը սկսվել է ապրիլի 22-ից և կավարտվի նոյեմբերի վերջ, իսկ մրցման արդյունքում հաղթողներին կտրամադրվի մեդալներ, մրցանակներ և դիպլոմներ։

Մրցման առաջին փուլը անցկացվել է Ախալցիխեում, երկրորդը՝ Ախալքալաքում: Մյուս խաղերը կանցկացվեն այն քաղաքներում, որոնց թիմերը մասնակցում են մրցմանը։

Ախալքալաքը այժմ մասնակցում է փոքրերի թիմով, իսկ արդեն մայիսին մրցմանը կմիանան նաև մեծահասակները՝ 2001 թվականի ծնվածների թիմը։

Ջուլիետա Տոնականյան