Ախալցիխեում կայացած Թենիսի դպրոցական օլիմպիադայում, տարածաշրջանային առաջնությունում Արագվա գյուղի դպրոցի տղաների թիմը, որը ներկայացնում էր Ախալքալաքի շրջանը, գրավեց առաջին հորիզոնականը:

Ապրիլի 25-ին Ախալցիխեի Սպորտ դպրոցում կայացավ Սամցխե-Ջավախքի թենիսի տարածաշրջանային առաջնությունը, դպրոցական թիմերի միջև:

Տարածաշրջանում լավագույնի կոչման համար մրցակցում էին 6 թիմեր տարբեր քաղաքապատարաններից: Մինչ տարածաշրջանային առաջնությունը Ախալքալաքի շրջանում կազմակերպվել էր առաջնություն, որտեղ Արագվայի թիմը հաղթող է ճանաչվել և դուրս եկել տարածաշրջանային մակարդակի:

Հաղթելով Ախալցիխեում Արագվայի մարզիկները արդեն դուրս եկան ազգային մակարդակի և կմրցեն Վրաստանի լավագույն թենիսիստների կոչման համար բարձր դասարանցիների միջև:

Ազգային առաջնությունը, ըստ նախնական տվյալների, կանցկացվի Ռաճայում: Դրանից հետո, հաղթանակի դեպքում մարզիկներին արդեն կտանեն միջազգային առաջնությունների: Հաղթող թիմում խաղում են 4 տղաներ, Արագվա գյուղի դպրոցի աշակերտներ 2000-2002 թթ.-ին ծնված: