Նինոծմինդայի շրջանի վարչության մշակույթի և սպորտի բաժինը կազմակերպել էր ավանդական մարզական միջոցառում՝ «Հրաժեշտ Ջավախքի ձմռանը»: Անցկացվեցին տասներեք տեսակի սպորտաձևերի մրցումներ:

Ապրիլի 22-ին մոտ 400 մարզիկներ մրցում էին երկաթաձողի (շտանգի) ձիգ բարձրացումով, ծանրաձողի կանգնած ձիգ բարձրացումով, գնդի հրումով, մարզական ծանրաքարի կրծքից ձիգ բարձրացումով, խմբակային պարանի ձգումով, բազկամարտով, շախմատով, մինի-ֆուտբոլով, վազքով 100 մետր, և այլն:
Մրցակցությանը մասնակցում էին 50 մարզիկներ Ախալքալաքից և 40 Ծալկայի շրջանից, իսկ Նինոծմինդայի շրջանից 310 մարզիկներ:

Ցուցադրական ելույթ ունեցան նաև կարատեիստները, Մաքսիմ Արզումանյանի կարատե դո-շոտոկան խմբերը, Սամվել Դարբինյանի և Սերգո Քսպոյանի կարատե կիոկուշինկայ խմբերը, ինչպես նաև իրենց ցուցադրական ելույթներով հանդես եկան բազմակի ռեկորդակիրներ՝ Աշոտ Խանոյանը Նինոծմինդայից և Աշոտ Սաքանյանը Հայաստանից, Վանաձորից:

zima

zima 11

zima 10

zima 9

zima 8

zima 7

zima 6

zima 5

zima 4

zima 3

Zima 2

zima 1

Բորիս Ղարսլյան