Այսօր Ախալքալաքի բնակիչները առավոտյան այցելեցին Սուրբ Խաչ եկեղեցի, ծաղիկներ դրեցին եկեղեցու բակում գտնվող անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ, ապա աղոթեցին սրբադասված զոհերի հոգիների հանգստության համար։

Ապրիլի 24-ին ամբողջ աշխարհի հայերը և ցեղասպանությունը դատապարտող ազգերը հարգանքի տուրք են մատուցում 102 տարի առաջ զոհված միլիոն ու կես անմեղ նահատակների հիշատակին։

Տարիներ շարունակ այս օրը և ոչ միայն Վրաստանի հայությունը հիշում ու հիշեցնում է Հայոց ցեղասպանության դաժան էջերը և պահանջում է այն ճանաչել և դատապարտել ապագայում նման սարսափից խուսափելու համար:

Չնայած Վրաստանը պաշտոնապես չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, սակայն Ախալքալաքում շարքային բնակիչները անկախ ազգային պատկանելիությունից ընդունում ու խոնարհվում են անմեղ զոհերի հիշատակին։ Առավոտյան առանձին խմբող իրենց հարգանքի տուրքը մատուցեցին հայերի ցավը բոլորից լավ հասկացող և Ախալքալաքում փոքրամասնություն համարվող ազգի ներկայացուցիչները՝ հույները։ Ավելի ուշ ինչպես բոլոր դպրոցները, այնպես էլ վրաց դպրոցի աշակերտները և մանկավարժները ծաղիկներ դրեցին անմեղ զոհերի հիշատակի խաչքարին։

aprili24

aprlilio247

aprili247

aprili246

aprili245

aprili244

aprili24 1

Ջուլիետա Տոնականյան