«Բաքու-Թբիլիսի-Ղարս» երկաթուղու Ախալքալաքի մասում՝ մնացած 2 կմ երկարությամբ հատվածում ընթանում են երկաթգծի հատակի երեսարկման շինարարական աշխատանքներ:

Տվյալ պահին Ախալքալաքի հատվածում թուրքական «POLAT» շինարարական կազմակերպությունը իրականացնում է երկաթուղային ռելսերի երեսարկման համար հիմքերի նախապատրաստման աշխատանքները:

Մեկ ամիս առաջ, երբ Ախալքալաքում առաջին ձյունը տաղաց, երկաթգծի աշխատանքները դադարեցվեցին, սակայն հետո, երբ եղանակը բարելավվեց, ետ կանչեցին որոշ աշխատողների և շարունակեցին միայն երկաթգծի երեսարկման աշխատանքները:

Աշխատանքները կանգնեցված են երկաթուղային կայանում և Երկաթուղային կետում, որտեղից իրականացվելու է գնացքների անցումը Վրաստանում գործող տրամաչափից եվրոպականի: Կառուցված է երկաթուղային կայանի դատարկ երեք հարկերը, առանց տանիքի:

-«Եղանակային պայմանների պատճառով երկաթուղային կայանի շինարարությունը կանգնեցված է: Մնացածները աշխատելու են մինչև ցրտերը, հենց ձյուն եկավ աշխատանքները կկանգնեցնենք: Մյուս տարի մենք շինարարական աշխատանքները լրիվ կավարտենք», – ասաց շինարարական աշխատանքների ղեկավար Ջենգիզ Էրդոհանը:
Նա նշեց նաև, որ այս տարի այլևս պայթեցումներ չեն լինի:

Երկաթուղու`Թբիլիսի-Մարաբդա-Ախալքալաք 183 կմ-անոց հատվածի վերականգնողական աշխատանքներն ավարտված են և փորձնական նպատակներով գնացքը երկաթգծի այս հատվածով արդեն անցել է: Այդ ճանապարհով Ախալքալաք է բերվել շինանյութ:

Երկաթուղու շինարարությունն իրականացվում է միջազգային պայմանագրի համաձայն, որը ձևակերպվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև:

Հիշեցնենք, որ երկաթուղու կառուցման շրջանակներում կառուցվում է 105 կմ-անոց երկաթգիծ, որից 76 կմ-ը Թուրքիայի, իսկ 29 կմ-ը՝ Վրաստանի տարածքում է: «Բաքու-Թբիլիսի-Ղարս» երկաթուղու կառուցման նպատակը երկաթուղային հաղորդակցության զարգացումն է Եվրոպայի և Ասիայի միջև: Ծրագիրը սկսվել է դեռևս 2007 թվականից : Նախատեսված է երկաթգիծը շահագործման հանձնել 2015 թվականին:

zhel doroga 2

zhel doroga 3

zhel doroga 5

zhel doroga 6