Առաջիկա 3-4 տարիների ընթացքում ենթակառուցվածքային նախագծերի վրա կծախսվի 10 մլրդ լարի, իսկ դա մեր երկրի ֆիզիկական փոխակերպման շատ կարևոր պրոցես է, այս մասին հայտարարեց Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Ըստ վարչապետի, սա շատ կարևոր և լայնածավալ ծրագիր է, որի ավարտից հետո, Վրաստանի ցանկացած վայրում հասանելի կլինեն բոլոր տեսակի ծառայությունները:

Կառավարության ղեկավարը նշել է, որ Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Զուրաբ Ալավիձեն ու նրա նախարարությունը լավ աշխատանք են կատարել և նախապատրաստական աշխատանքներն ավարտել աննախադեպ կարճ ժամանակահատվածում:

Ինչպես հաղորդում է Վրաստանի կառավարության մամլո ծառայությունը, Գիորգի Կվիրիկաշվիլին կարծում է, որ այս միտումը կունենա առավել շոշափելի արդյունք, քանի որ կստեղծվի մոտ 40 000 նոր աշխատատեղեր: Բացի այդ, կարճ ժամանակում ենթակառուցվածքը կբարելավվի, և Վրաստանը ավելի լավ կկատարի իր աշխարհառազմավարական տարանցիկ գործառույթը:

Վրաստանի վարչապետը հաջողություններ է մաղթել Ենթակառուցվածքների նախարարությանը և Նախարարների գրասենյակին լայնածավալ նախագծի իրականացման համար, որը 4 կետից բաղկացած բարեփոխումների պլանի կարևոր մասն է համարվում:

Լուսինե Աստոյան