Ախալքալաքի թիվ 2-րդ հանրային դպրոցի ֆուտբոլի թիմը Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային մրցույթում ճանաչվել է հաղթող։

Թիմը մրցել է Ախալցիխեյի, Ադիգենի, Բորժոմի, Ասպինձայի և Նինոծմինդայի դպրոցական թիմերի հետ։

Յուրաքանչյուր շրջան նախքան տարածաշրջանային խաղին մասնակցելը, մրցումներ է անցկացնում շրջանի թիմերի միջև: Շրջանային մրցույթում հաղթող թիմը մասնակցում է տարածաշրջանային խաղերին: Արդյունքում հաղթող միակ թիմը մասնակցում է Վրաստանի համապետական խաղերին, որպես տարածաշրջանի ներկայացուցիչ։

Ախալքալաքի թիվ 2-րդ դպրոցի թիմը հաղթելով տարածաշրջանային խաղերում, այժմ պատրաստվում է մասնակցել Քութաիսիում կայանալիք խաղերին, և եթե այդ խաղերում էլ հաղթող ճանաչվեց, ապա հաջորդ խաղը կլինի Եվրոպայի մասշտաբով։

Ախալքալաքի թիվ 2-րդ դպրոցի ֆուտբոլի թիմի մասնակիցները 2000-2002 թվականի ծնված երեխաներ են, ովքեր այժմ պատրաստվում են ամռանը կայանալիք ֆուտբոլի դպրոցական համապետական խաղերի մասնակցությանը։

Ջուլիետա Տոնականյան