Հոկտեմբերի 21-ին Թբիլիսիում կայացավ կարատեի Աշխարհի գավաթի առաջնությունը, որտեղ Ախալքալաքցի մարզիկները արժանացան 2 արծաթե և 1 բրոնզե մեդալի:

Կարատե-դո W.K.F. մրցումները միջազգային մրցաշարում կազմակերպել էր Վրաստանի Սպորտի նախարարությունը, Վրաստանի Կրթության նախարարությունը, Թբիլիսիի քաղաքապետարանը, Կարատե-դո -ի Վրաստանի ֆեդերացիան, W.K.F. միջազգային ֆեդերացիան և Մակկաբի միջազգային սպորտային հանրությունը:

Կարատե-դո մրցաշարը անցկացվեց տարբեր միջոցառումների շրջանակներում, որոնք նվիրված էին վրաց և հրեա ժողովրդների դարավոր բարեկամությանը:

Իսրայելից Վրաստան էր ժամանել 200 հոգուց բաղկացած պատվիրակություն Իսրայելի փոխվարչապետի գլխավորությամբ, ինչպես նաև տարբեր նախարարությունների ներկայացուցիչներ:

Առաջնության բացմանը ներկա էին ներկայացուցիչներ Վրաստանի կառավարությունից, Թբիլիսիի քաղաքապետարանից և տարբեր միջազգային կազմակերպություններից:

Մրցումներին մասնակցեցին 800 մարզիկ, աշխարհի 35 երկրներից:

Ընդհանուր հաշվարկում, ըստ գրաված մեդալների առաջին տեղում էր Վրաստանը, երկրորդ տեղում՝ Իսրայելը և երրորդ տեղում ՝ Ռուսաստանը:

Ախալքալաքից մրցաշարին մասնակցեցին 8 մարզիկ: Բոլոր մարզիկները Ախալքալաքի սպորտ դպրոցի սաներ էին, որոնց մարցիչը՝ Ռաֆաել Դարբինյանն է:

8-ից` 3-ը մրցանակային տեղեր գրավեցին:

Ավետյան Աքսաննա՝ КАТА մրցաձևում, 10-11 տարիքային խմբում գրավեց երկրորդ տեղ,

Հակոբյան Գևորգ՝ КУМИТЭ մրցաձևում, 63 կգ քաշային կարգում, 14-15 տարիքային խմբում՝ երկրորդ տեղ,

Դարբինյան Ռաֆայել՝ КАТА մրցաձևում, 45-55 տարիքային խմբում ՝ երրորդ տեղ: