Աղջիկ փախցնելը Վրաստանի օրենսդրության խստացման ֆոնի վրա դեռևս կանանց իրավունքների կրկնվող խախտում է:

Կտրուկ կանգնում է մեքենան, դրանից դուրս են գալիս մի քանի տղամարդ, նրանցից երկուսը կամ երեքը բռնում են ապշած աղջկա ձեռքերից ու ոտքերից, կողքի հրում մորը, ընկերուհուն կամ քրոջը, ում ուղեկցությամբ սովորաբար փողոց են դուրս գալիս հարսնացուի առևանգման պոտենցիալ զոհերը:

Շոկի առաջին րոպեներին զոհը վատ է գիտակցում, թե ինչ է կատարվում, հետո մի քանի վայրկյան անց գիտակցում է և ահավոր վախ զգում: Գոռոցը, լացը և աղերսանքը չեն օգնում փախչել ուժեղ տղամարդկանց ձեռքից, ովքեր շտապելով տանում են խեղճին անհասկանալի ուղղությամբ, սովորաբար դժվարհասանելի հեռավոր գյուղ, հարազատների, ծանոթների մոտ, թաքցնում համոզում, սպառնում, որ նա համաձայնվի լինել գողացողի կինը:

Պրոցեսը տհաճ է, բայց մինչ Վրաստանում աստիճանաբար խստացվեց օրենսդրությունը այս հարցի շուրջ, սահմանելով քրեական պատասխանատվություն և տուգանքներ, յուրաքանչյուր աղջիկ պոտենցիալ էր համարվում փախցնելու համար:

«Ես 18 տարեկան էի, երբ ամուսինս ինձ փախցրեց: Նա 21 տարեկան էր այդ պահին: Բայց մինչ փախցնելը նա ինձ երկրպագում էր, ես նույնպես սիրում էին նրան: Ես դպրոցում էի սովորում և ուզում էի ստանալ կրթություն, չէի ուզում շուտ ամուսնանալ: Բայց նա ուզում էր ամուսնանալ, թեև նա նույնպես ուներ խոչընդոտներ: Նրա ավագ եղբայրը այդ պահին ամուսնացած չէր: Ըստ ավանդույթի, կրտսեր եղբայրը իրավունք չունի ամուսնանալ մինչ մեծի ամուսնանալը: Այդպես իմ ապագա ամուսինը այդ ժամանակ որոշեց փախցնել ինձ, նրանք երկուսով էին ընկերոջ հետ, ես վերադառնում էի ինչ-որ տեղից, նա բացեց մեքենայի դուռը և գցեց ինձ այնտեղ, ես, բնականաբար, դիմադրում էի, ճչում, որ նա բաց թողներ ինձ, բայց հետո նա ինձ ասաց, որ եթե ես հետ գնամ հայրական տուն, ապա ոչ-ոք իմ հետ ամուսնանալ չի ուզենա և ես որոշեցի մնալ», – պատմում է Դիլիսկա գյուղի բնակչուհին:

Սակայն կա աղջիկ փախցնելու մեկ այլ սցենար, որպես ելք ստեղծված իրավիճակից: Պատահում է, որ հարսը համաձայն է, բայց ծնողները համաձայն չեն:

«Երբ ես հանդիպեցի իմ ապագա ամուսնուն, ես 16 տարեկան էի, նա՝ 24: Սկզբում նա ինձ բնավ դուր չէր գալիս: Հետո վերաբերմունքս նրա հանդեպ փոխվեց: Սկզբում միայն հեռախոսով էինք խոսում, հետո հազվադեպ, բայց հանդիպում էին ու այսպես 4 տարի: Երբ ես 19 տարեկան էի ինձ սկսեցին սիրահետել այլ տղաներ, այդ ժամանակ ես համալասարնում էի սովորում: Մինչև դա մենք քննարկում էինք, որ ավելի ուշ ենք ամուսնանալու: Բայց հետո երբ մյուսները սկսեցին սիրահետել, նա որոշեց որ ավելի լավ է ամուսնանալ հենց հիմա: Քանի որ, մենք վախենում էինք, որ ինձ կարող են փախցնել: Բայց իմ հայրը ընդհանրապես դեմ էր ինձ ամուսնացնելու գաղափարին, նախքան ես կավարտեի համալսարանը: Հետևաբար, ամուսինս ստիպված եղավ «փախցնել» ինձ, ես պարզապես նստեցի նրա մեքենան, և մենք միասին փախանք: Հայրս հիասթափված էր, բայց ես նրա որոշումը ինձ շուտ չամուսնացնելու կապակցությամբ հասկանում էի, քույրս ամուսնացել էր շատ վաղ և նա չէր ցանկանում, որպեսզի ես շուտ լքեի հայրական տունը», – ասում է Ախալքալաքի բնակչուհին, ում անունը, նրա խնդրանքով, մենք չենք գրում:

Շուրջ 15 տարի առաջ այս ավանդույթի պոտենցիալ զոհ կարող էին լինել 13 տարեկան և ավելի մեծ աղջիկները: Տղան, ով միայն մեկ անգամ տեսել է աղջկան կարող էր պարզապես փախցնել երկրորդ օրը, առանց իմանալու, թե նա քանի տարեկան է, ծանոթ է արդյոք իր հետ թե ոչ, կամ ուզում է ամուսնանալ իր հետ, թե՝ ոչ: Աղջիկը ոչ մի ընտրություն չուներ: Ամոթ էր համարվում միչև վերջ դիմանալը և դիմադրել համոզելուն, սպառնալիքներին և ամոթին: Ամոթը, այս դեպքում էական դեր էր խաղում, քանի որ հասարակության մեջ այն աղջիկները, ովքեր փախցվել և հետ են վերադարձվել ծնողներին, համարվում էին խայտառակված:

Աղջիկ փախցնելը ավանդույթ է և հին ծես, ոչ միայն Կովկասում, այլ նաև աշխարհի առնվազն 17 երկրներում: Այն ժամանակից ի վեր, երբ հարսի առևանգումը օրենքով դատապարտվեց որպես «ազատությունից ապօրինի զրկել» (2004 թ.-ից), և պատիժը այս հանցանքի համար խստացվեց, առևանգման դեպքերը նվազեցին: Սակայն, լիովին արմատախիլ անել այս ավանդույթը կամ մարդու իրավունքների խախտումների միջոցը, դեռ չի ստացվում:

2014թ.-ից մինչ այսօր Ախալքալաքի Շրջանային դատարանում քննարկվել է 7 քրեական գործ, որին մասնակցել է 25 մեղադրյալ: Այս հանցագործությունը ընկնում է Վրաստանի «Քրեական օրենսգրքի» 143-րդ հոդվածի տակ, որը նշանակում է «Ազատությունից ապօրինի զրկել»: Այդ 7 գործերից միայն մեկում էր տուժածը անչափահաս: 25 ամբաստանյալների քրեական գործերից 20 մարդ դատապարտվել է պայմանական ազատազրկման և տուգանքի: 3 անձ զրկվել են ազատությունից և վճարել տուգանքը: 2-ը վճարել միայն տուգանք: Պատիժը և տուգանքի չափը որոշում է դատարանը, յուրաքանչյուր դեպքում այլ կերպ: Ըստ էության, հարսնացուի առևանգման դեպքերը ավելի շատ են: Սակայն, այդ դեպքերի մեծ մասը չեն հասնում դատարան, և նույնիսկ ոստիկանություն և լուծվում են խաղաղ ճանապարհով երիտասարդների ընտանիքների միջև:

Քրիստինե Մարաբյան