Նախկին №1 զինվորական քաղաքում «անվնաս հրդեհի»-ից, որը առաջացել էր անցյալ տարվա չոր խոտերը վառելուց, այրվեց մոտակա տների բնակիչների 5 ավտոտնակ:

Այսօր մոտ 11:00-ին №1 զինվորական քաղաքում վառվեց 5 ավտոտնակ, որոնք հիմնականում օգտագործվում էին որպես ցախատուն: Հրդեհը առաջացել է այն պատճառով, որ ինչ-որ մեկը վառել է խոտը և չի հետևել, որ չտարածվի կրակը:
Ըստ հրշեջների, մեկ ժամից ավելի փորձել են հանգցնել կրակը: Իրար կողք կողքի եղել են 7 ավտոտնակ, վառվել են հինգը: Երկուսը հաջողվել է փրկել հրդեհից:

пожар2

Չնայած ավտոտնակների պատերը քարից էին, սակայն շինությունները ցածր էին, տանիքները փայտե, իսկ ներսում բազում եղել են իրեր: Հրշեջները կրակից դուրս բերեցին երկու գազի բալոն:

«Բալոնները դատարկ էին, սակայն դրանք ավելի վտանգավոր են, քան լիքը բալոնները, նրանք կարող էին պայթել ցանկացած պահի»,- ասաց հրշեջներից մեկը:

пожар

Տիրուն Կուրղինյանը ավտոտնակներից մեկի տերն է: Նա այդ կողմում նկատել է կրակը, բայց քանի որ ավտոտնակների մոտակայքում տեսել է երկու մարդու մտածել է, որ նրանք կհանգցնեն կրակը, և թույլ չեն տա այն տարածվի:

«Ամեն ինչ փչացավ: Ներսում իրեր կային: Մենք շենքում ենք ապրում ու ամեն ինչ չի տեղավորվում այնտեղ: ՈՒ շատ իրեր պահում ենք ավտոտնակում: Բացի այդ մենք ավտոտնակի տակ նկուղ էինք կառուցել, այժմ այն էլ չէ օգտագործվի»,- ասում է Տիրուն Կուրղինյանը:

пожар3

Մարգարյան Լամարայի ավտոտնակը նույնպես վառվել է հրդեհից: Նրա խոսքերով, այնտեղ կային հին իրեր` մահճակալ, խոհանոցային կահույք և ձմեռվանից մնացած փայտ:

Հրշեջները հանգցրեցին հրդեհը և միանգամից մեկնեցին հանգցնելու մյուս «անվնաս հրդեհը» Տավշան Թափա բլրի վրա:

Հարկ է նշել, որ վերջին օրերս հաճախ են պատահում հրդեհներ` անցյալ տարվա խոտի վառելու պատճառով: Սակայն ինչպես երևում է, եթե կա մարդկային անփութություն, ապա վնաս չբերող հրդեհները դառնում են շատ ավելի վնասակար և վտանգավոր և հանգեցնում են կորուստների:

пожар4

Շուշան Շիրինյան