Վրաստանում քննարկվում է ցանկացած փակ տարածքում ծխելը արգելելու հարցը, բացի սեփական բնակարանից և քրեակատարողական հիմնարկներից:

Նախագծի հեղինակները, որոնք Ծխախոտի վերահսկման միության կազմակերպության մեջ են, նշում են, որ կարգելվի նաև ծխախոտի գովազդը:

Ըստ Վրաստանի Խորհրդարանի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Ակակի Զոիձեի, ծխելը փակ տարածքներում կարգելվի 2018 թ.-ի մայիսից, իսկ 2020 թ.-ից ուժի մեջ կմտնի արգելքը` ծխել մարզադաշտերում և բաց տարածքներում: Հնարավոր է նաև անհրաժեշտության լինի փակել ծխախոտ ծխելու կադրերը ֆիլմերում:

Այս առումով Խորհրդարանում քննարկվում է «Ծխախոտի վերահսկողության » մասին օրենքում փոփոխություններ մտցնելու հարցը: Ըստ նախագծի նախաձեռնող Գուգուլի Մագրաձեի, այդ հարցը կլուծվի երկրորդ ընթերցմամբ և մինչ այդ ավելի լավ է լավ մտածել, թե ինչը կարող է վնասակար լինել, իսկ ինչը՝ արդյունավետ:

Օրինագծի համաձայն, ծխելը արգելվելու է փակ տարածությունում և հասարակական տրանսպորտի մեջ: Ինչպես նաև արգելվելու է ծխախոտային արտադրատեսակների գովազդումը, հովանավորությունը և հայտնի դարձնելու այլ ձևերը:

Ծխախոտի տուփերի վրա կբարձրացվեն առողջապահական զգուշացումների չափը և կավելացվեն նշաններ: Դրանից բացի կկարգավորվի էլեկտրոնային ծխախոտների հարցը:

Լուսինե Աստոյան