2018թ.-ից Վրաստանի դպրոցներում կթարմացվեն դասագրքերը:

«Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը մշակել է դասագրքերի գրիֆավորման (կնիք-մակագիր) նոր ձևաչափ, դասագրքերն ի հայտ կգան Վրաստանի հանրային դպրոցներում 2018-2019-ը ուսումնական տարում», – ճեպազրույցում հայտարարեց կրթության նախարարի տեղակալ Թեյմուրազ Մուրգուլիան:

Գրիֆավորումը, դա դասագրքերի ստեղծման առաջին քայլն է, որոնք գնահատում են պետական հանձնաժողովի փորձագետները: Հենց նրանք են ընտրում, որ գրքերն են բավարարում Ազգային ուսումնական պլանի պահանջներին:

Մուրգուլիան նշել է, որ սա Վրաստանում պատմության մեջ առաջին դասագրքերի գրիֆավորումն է, երբ նախքան գրքերի տպագրության, երեք ամսվա ընթացքում, նրանք հասանելի կլինի մասնագետների և ուսուցիչների համար, ովքեր կբացահայտեն սխալները, իսկ հետագայում հեղինակները կմտցնեն ճշգրտումներ:

Գրիֆավորման նոր ձևաչափը, որը մշակվել է Կրթության նախարարության կողմից հրատարակչությունների ներկայացուցիչների, մասնագետների և փորձագետների հետ խորհրդակցության արդյունքում, նախատեսում է կողմերի իրավահավասարությունը և գործընթացի թափանցիկությունը:

Մասնավորապես, նոր ձևաչափը ներառում է հեղինակային իրավունքների պաշտպանության աննախադեպ մոդել օգտագործելով գոլոգրամներ, գրիֆավորման արժեքի վերացումը, նախքան այդ որպեսզի դասագիրքը անցներ վերաքննություն հրատարակչությունը վճարում էր 1600 լարի (655 դոլար) մի դասագրքի համար, այժմ այդ գումարը կազմում է ընդամենը 100 լարի (40 ԱՄՆ դոլար):

«Այն հեղինակները, որոնց գրքերը նույնպես կստանան գրիֆ, կարող են առաջարկել իրենց դասագրքերը մասնավոր դպրոցներին»,- նշեց Մուրգուլիան:

Գրիֆավորման նոր ձևաչափի շրջանակներում, Կրթության նախարարությունը հնարավորություն է տալիս տեղի հեղինակներին ստեղծել գրքեր օտար լեզուներով: Նախարարությունում պնդում են, որ չնայած նման պայմաններին, մի շարք հրատարակիչներ դժգոհություն են հայտնում մի շարք հարցերի վերաբերյալ: Մասնավորապես, նրանք պահանջում են տենդեր-մրցույթ չանցկացնել:

Ըստ Մուրգուլիայի, Վրաստանի օրենսդրության համաձայն, գնումների իրականացման դեպքում բյուջեի միջոցներից, անհրաժեշտ է անցկացնել տենդեր-մրցույթ:

«Մեզ համար անընդունելի է ցանկացած պահանջ, որ, իբր թե անցկացրած տենդեր-մրցույթները մտավոր սեփականության համար անընդունելի է… Տենդերի սկզբունքը, ինչպես պահանջվում է օրենքով, և հանրային հետաքրքրությամբ մնում է անփոփոխ», – նշեց Մուրգուլիան:

Մուրգուլիան նաև նշել է, որ գրքերի ստեղծումը և դրանց հրապարակումը երկու տարբեր հատվածներ են: Սրա ապացույցն են հրատարակիչները, ովքեր չունեն տպագրություն, կամ հակառակը – տպարանները չունեն հրատարակիչներ:

«Նախարարությունը ընթացող բարեփոխումների շրջանակներում, կանի բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի աշակերտները ստանան 21-րդ դարի պահանջներին համապատասխան կրթություն », – ասաց Մուրգուլիան:

Փոխնախարարը նաև նշել է, որ վերջերս ԶԼՄ-ներում և հասարակության մոտ ակտիվորեն քննարկվում է նոր դասագրքերի պատրաստման հարցերը, և չնայած այն հանգամանքին, որ գործակալությունը ակտիվորեն աշխատում է բոլոր շահագրգիռ կողմերի հետ, աշխատանքային գործընթացի վրա որոշ ուժեր փորձում են քաղաքականացնել այս թեման: Դա է պատճառը, որ նախարարությունը անհրաժեշտ է համարում ծանոթացնել հասարակությանը այս հարցի բոլոր կարևոր ասպեկտների հետ:

Ներկա պահին, Վրաստանի կրթության նախարարությունը տրամադրում է պետական դպրոցներին անվճար դասագրքեր և, ըստ կառավարության ռազմավարության, այսպես շարունակելու է նաև ապագայում:

«Չնայած տարածված տեղեկատվության, անվճար դասագրքերի ծրագիրը չի վերացվել և չի վերանալու: Այն կառավարության քառամյա ծրագրի մասն է կազմում, որը հաստատվեց անցյալ տարի», – ընդգծեց Մուրգուլիան:

Վրաստանի հրատարակիչների և գրքերի բաշխման Ասոցիացիան բողոքարկել է գրիֆավորման նոր ձևաչափի պայմանները: Մասնավոր հրատարակիչները նշել են, որ իրենց համար անընդունելի է մասնակցությունը տենդեր-մրցույթին: Վրաց հրատարակիչները պատրաստվում են շարունակել պայքարը համոզելու կրթության նախարարությունը իրենց իրավացիության մեջ: Ըստ նրանց, Համաշխարհային հրատարակիչների ասոցիացիայի ներկայացուցիչները կժամանեն Վրաստանի աջակցելու վրացի գործընկերներին: