Մարտի 29-ին Ախալքալաքի շրջանային ժողովում տեղի ունեցած նիստի օրակարգում քննարկվող հարցերը վեցն էին։

1. Ախալքալաքի մունիցիպալիտետի ժողոովի 2017 թվականի մարտի 15-ի թիվ 2՝ «Ախալքալաքի մունիցիպալիտետի տարածքում տեղական /ունեցվածքի/ հարկի ընդունման և նրա դրույքների մասին» որոշման փոփոխություններ մտցնելու մասին։

2. «Ախալքալաքի մունիցիպալիտետի սեփականություն համարվող ունեցվածքը հատուցումով ի օգտագործումն հանձնելու նախնական տարեկան վարձավճարի չափի հաստատման մասին» Ախալքալաքի մունիցիպալիտետի ժողովի 2017 թվականի մարտի 15-ի թիվ 3 որոշումը անվավեր համարելու մասին։

3. Ախալքալաքի մունիցիպալիտետի սեփականություն համարվող գյուղ Դիլիսկայի տարածքում տեղակայված ոռոգման համակարգը և հողակտորը աճուրդի կարգով օգտագործման իրավունքով տալու և նախնական տարեկան վարձավճարի համաձայնություն տալու մասին։

4․ Ախալքալաքի մունիցիպալիտետի տարածքում տեղական հավաքների ընդունման և դրույքների հաստատման մասին։

5․ Ախալքալաքի մունիցիպալիտետի ժողովի 2016 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 30 «Ախալքալաքի մունիցիպխալիտետի 2017 թվականի բյուջեի հաստատման մասին» որոշման մեջ փոփոխություններ մտցնելու մասին։

6․ Ախալքալաքի մունիցիպալիտետում Վրաստանի տարածաշրջաններում իրականացվելիք նախագծերի ֆոնդից ֆինանսավորման ենթակա նախագծային առաջարկներին հավանություն տալու վերաբերյալ։

Ընդլայնված տարբերակով նիստը սկսվեց ժամը 13:00-ին, որը տևեց մոտավորապես մեկ ժամ։ Հարցերն իրենց փոփոխություններով քննարկեցին և միաձայն ընդունվեցին։

Օրակարգային հարցերի և դրանց վերաբերյալ քննարկումների մասին jnews.ge -ում կարող եք ընթերցել քիչ ուշ։

Ջուլիետա Տոնականյան