Ախալքալաքում անցկացվեց տեղեկատվական հանդիպում Եվրոպայի հետ առանց մուտքի արտոնագրային ռեժիմի, միգրացիայի և թրաֆիքինգի մասին:

Այսօր Ախալքալաքի «Դեմոկրատ մեսխերի միություն» ոչ պետական կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում, որը անցկացրեցին Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM) և Միավորված ազգերի կազմակերպության Միգրացիայի գործակալությունը:

Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) աշխատակիցները ներկայացրել են առանց մուտքի արտոնագրային ռեժիմի մասին, որը ուժի մեջ կմտնի արդեն մարտի 28-ից: Հանդիպման ժամանակ տեղեկատվություն է տրամադրվել, թե ինչ փաստաթղթերով, որքան ժամանակով և թե ինչ պատճառներով կարելի է այցելել ԵՄ երկրներ: Ինչպես նաև, որ երկրները չեն ընդգրկվում ԵՄ տարածքում և ինչ կարելի է և չի կարելի անել:

Նրանք խոսեցին նաև օրինական և անօրինական միգրացիայի պատճառների մասին: Այն մասին, որ Վրաստանը չի մտնում այդ երկրների շարքում, որտեղ կա կյանքի վտանգ և պատճառներ միգրացիայի համար: Միգրացիայի միջազգային կազմակերպությունը տեղեկացրել է մասնակիցներին թրաֆիքինգի վտանգի մասին:

ՄՄԿ-ի տեղեկատության համաձայն, քանի որ Վրաստանը տարանցիկ երկիր է, թրաֆիքինգը ակտուալ թեմա է: Ըստ ՄԱԿ-ի վիճակագրության, թրաֆիքինգից ստացված շահույթը կազմում է 20 մլն-ից 40 միլիոն ԱՄՆ դոլար, որը հավաքագրվում է զենքի վաճառքի, թմրանյութերի, օրգանների վաճառքի, սեռական ստրկության և ստրկության ժամանակ:

2003 թվականից Վրաստանում թրաֆիքինգը պատժվում է օրենքով, հանցագործները դատապարտվում են 17-20 տարվա ազատազրկման: Սամցխե-Ջավախք տարածաշրջանից թրաֆիքինգի են ենթարկվել մի խումբ մարդիկ Ադիգենից, ովքեր աշխատանքի պատրվակով տեղափոխվել են Թուրքիա, իսկ այնուհետև ապօրինաբար արտահանվել Իրաք: Այս դեպքում միջնորդի դեր են կատարել Աջարիայի բնակիչները:

Վրաստանից հիմնականում թրաֆիքինգի զոհեր դառնում են Թուրքիայում, Ուկրաինայում, Բելառուսում, Չինաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, ինչպես նաև երկրի ներսում: Հիմնականում հանցագործները օգտվում են մարդկանց դյուրախաբությունից ու տգիտությունից: Թրաֆիքինգի ենթարկվող մարդկանց շրջանում հաճախ հանդիպում են օտարերկրացիներ, ովքեր ժամանած երկրում վատ են կողմնորոշվում:

Քրիստինե Մարաբյան