Ձմռանը Տամբովկա, Ասպարա և Վլադիմիրովկա գյուղերի բնակիչները երթևեկում են լճի սառույցի հաստ շերտի վրայով: Այժմ, չնայած այն հանգամանքին, որ սառույցը դեռ կա, գյուղերի բնակիչները դադարել են օգտագործել լիճը որպես ճանապարհ:

Որպես ճանապարհ, որը կրճատում է Նինոծմինդայից Տամբովկա, Ասպարա և Վլադիմիրովկա գյուղերի միջև ուղին, Փարվանա լիճն արդեն օգտագործվում է երկար տարիներ: Սակայն, քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ մահացել են այն պատճառով, որ սառույցը ճեղքվել է և նրանք ընկել են սառցե ջրի մեջ: Ըստ գյուղացիների պատմածների, վերջին անգամ նման ողբերգություն տեղի է ունեցել մոտավորապես 4-5 տարի առաջ, երբ մահացել է միանգամից 3 մարդ: Այսօր, մարդիկ հիմնականում չեն երթևեկում լճով անվտանգության նկատառումներից ելնելով: Սակայն նրանք, ովքեր վախով կրճատում են ճանապարհը, վտանգում են իրենց կյանքը:

Ձմռանը սառույցի ծածկը Փարվանա լճի վրա կարող է հասնել 73 սմ-ի: Փարվանա լիճը ամենամեծն է Վրաստանում և գտնվում է Սամցխե-Ջավախքում, Վրաստանի հարավային մասում, Նինոծմինդայի շրջանում: Լիճը գտնվում է ծովի մակարդակից 2073 մ բարձրության վրա, իսկ տարածքը հավասար է 37.5 կմ²: Առավելագույն և միջին խորությունը՝ 3,3 և 2,2 մ համապատասխանաբար: Լճի ծավալը` 91 մլն խորանարդ մետր ջուր: Ջրի մակարդակը ամենաբարձրն է հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին, իսկ ամենացածրը` մայիսին և հունիսին:

Բորիս Ղարսլյան