Մարտի 3-5 Ախալքալաքի ըմբշամարտի մարզիկները մասնակցեցին Աջարիայում անցկացված ըմբշամարտի միջազգային մրցույթին, նրանք վերադարձան ոսկե և բրոնզե մեդալներով։

Չնայած մրցույթը միջազգային էր, սակայն մասնակցում էին միայն Վրաստանի ըմբշամարտիկները, մյուս երկրները հրաժարվել են մասնակցությունից։

Մրցույթի մասնակիցների ընդհանուր քանակը 250-ից 300-ն էր՝ մոտավորապես 25 խումբ տարբեր շրջաններից։ Ախալքալաքից մրցույթին մասնակցել են յոթ մարզիկ, որոնցից երկուսը առաջին տեղ են ստացել, իսկ մեկը՝ երրորդ։

Գոգորյան Ռոմիկը 27 կգ քաշային կարգում գրավել է առաջին տեղ, Գոգորյան Արազատը 85 կգ քաշային կարգում է գրավել առաջին տեղ և Մկոյան Մաքսիմը 29 կգ քաշային կարգում գրավել է երրորդ տեղ։

«Մենք մրցույթի արդյունքներից շատ գոհ ենք և մեծ հույսեր ունենք, մինչև Եվրոպայի փոքրերի մրցույթին մասնակցության։ Այս անգամ մասնակիցներից Գոգորյան Ռոմիկի մարտն էր բավականին դժվար, ով կռվեց չորս մարզիկի հետ և արդյունքում հաղթեց»,- մրցույթի մասին իր մեկնաբանությունը տվեց մարզիչ Նորայր Կրջացյանը։

Ջուլիետա Տոնականյան