Վերջին ժամանակներս Վրաստանում ավելի քիչ է խոսվում ՆԱՏՕ-ի մասին: Զարգացման ի՞նչ փուլում են ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունները, ինչու՞ է հիմա այդ մասին ավելի քիչ խոսվում և ի՞նչ գիտեն ՆԱՏՕ-ի մասին Ախալքալաքում:
Մենք որոշեցինք հարցնել Ախալքալաքի փողոցներում պատահական անցորդներին և պարզել, թե ինչ գիտեն նրանք ՆԱՏՕ-ի մասին: Մեր կողմից հարցվել է 15 մարդ, տարբեր տարիքի և սեռի: Հարցվածներից միայն երեքն էին տեղյակ Հյուսիսատլանտյան դաշինքի մասին: Հարցված բնակիչների մեծ մասն այն հարցին, թե՝ ի՞նչ է ՆԱՏՕ-ն, պատասխանում էին՝ չգիտեմ: Բայց կային շատ ավելի հետաքրքիր պատասխաններ, քան «չգիտեմ»-ը:
«Դա մի կազմակերպություն է, որտեղ պետությունը: Ինչ-որ ռազմական է: Ինչպես է հապավումը բացվում, չգիտեմ»: «Չգիտեմ, չեք բացատրի»: «Դա մի բան կապված քաղաքականության հետ»: «Ես ծեր եմ, ես չգիտեմ, թե ինչ է ՆԱՏՕ-ն»: «ՆԱՏՕ-ն: Մոտավորապես գիտեմ թե ինչ է: Սա երկրների միություն է, ովքեր մեզ դեմ են: Ո՞վ ենք մենք՝ Վրաստանը, Ռուսաստանը երևի …». «Դա պետություն է: Օհ ոչ: Դա գիտեմ, թե ինչ է, բայց չգիտեմ, թե ինչ պատասխանեմ»: «ՆԱՏՕ-ն միջազգային կազմակերպություն է»: «Թող անհետանա կորչի ՆԱՏՕ-ն և Թուրքիան: Ամենավտանգավորը այդտեղ Թուրքիան է»: «ՆԱՏՕ-ն ստեղծել է ԱՄՆ-ն: ՆԱՏՕ-ն շատ վատ երկիր է»: «ՆԱՏՕ-ն միշտ վատն է եղել»: «Միացյալ Նահանգները ավելի լավ է, քան ՆԱՏՕ-ն»: «Դա մի կազմակերպություն է, որը ներառում է Միացյալ Նահանգներն ու Եվրոպական երկրները: Նրանք քանիսն են չեմ հիշում: Նախկինում գիտեի այժմ մոռացել եմ: Նրանք ռազմավարական գործընկերներ են միմյանց համար: Նրանց միավորում է ՆԱՏՕ-ն: Եթե փորձեմ հիշել կկարողանամ ասել ինչպես է հապավումը բացվում»: «Անկեղծ ասած, ես շատ հեռու եմ քաղաքականությունից»:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանը ուղղություն է վերցրել դեպի ՆԱՏՕ, իսկ հասարակության հարցումները ցույց են տալիս, որ մեծամասնությունը սատարում է այս ուղղությանը, բայց ախալքալաքցիների պատասխաններն այն հարցին, «Ի՞նչ է ՆԱՏՕ-ն» զարմացնում է:
ՆԱՏՕ-Վրաստանի փորձագետ և ոչ պետական կազմակերպություն «Վրաստանի բարեփոխումների ասոցիացիայի» (GRASS) փոխտնօրեն Գիորգի Գոգուաձեն կարծում է, որ հարաբերությունները Վրաստանի և ՆԱՏՕ-ի միջև համարվում են Դաշինքի գործընկերների շրջանում առավել բարդերից մեկը: Նրանք որոշվում են մի շարք փոխկապակցված գործոններով, ինչպես ներքին և արտաքին:
«Վրաստանը ՆԱՏՕ-ի պոտենցիալ անդամների և թեկնածու երկրների շարքում առավել հավատարիմ երկրից մեկն է: Բարձր մակարդակով հանդիպման ժամանակ, Ուելսում 2014թ.-ին դաշինքի մեջ մտնող պետությունների և կառավարության ղեկավարները հաստատել են էական փաթեթը Վրաստանի համար: Փաթեթի նպատակն է ամրապնդել պաշտպանությունը և կողք-կողքի աշխատելու ունակությունը ՆԱՏՕ-ի ուժերի հետ: Այն իր մեջ ներառում է խորհրդատվություն և ուսուցում, կապի ամրապնդում, բազմազգ զորավարժություններ, և բարելավել փոխգործունակության կարողությունները: Վրաստանը մի շարք ոլորտներում համագործակցում է ՆԱՏՕ-ի և այլ գործընկեր երկրների հետ, «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի և «Եվրո-ատլանտյան գործընկերություն խորհրդի» միջոցով», – ասում է Գիորգի Գոգուաձեն:
Չնայած նրան, որ Վրաստանը պաշտոնապես չի փոխել արտաքին քաղաքականության վեկտորը, սակայն բարձր հայտարարություններ Վրաստանի պաշտոնյաները ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին ավելի ու ավելի քիչ են հնչեցնում:
«Կարելի է գտնել մի քանի պատճառներ, դրա համար: Առաջին հերթին Խորհրդարանական ընտրություններից և Պաշտպանության նախարարությունում փոփոխությունից հետո, Եվրոատլանտյան ինտեգրման նախարարությունը կարծես դանդաղել է Վրաստանում ակտիվ քարոզչությունը դաշինքին միանալու վերաբերյալ: Վրացական կառավարությունը քիչ թե շատ կենտրոնացած է ընթացիկ հարաբերությունների վրա և փորձում է ստանալ ավելի գործնական գործիքներ: Վավերագրական մակարդակով: Վրաստանի հիմնական արտաքին քաղաքականության մասին ուղղությունը ներկայացված Վրաստանի խորհրդարանի կողմից, որ եվրոպական և եվրաատլանտյան կառույցներ ինտեգրումը արտաքին քաղաքականության և երկրի քաղաքականության հիմնական գերակայությունն է», – հաստատում է փորձագետ Գիորգի Գոգուաձեն:
Եվ այնուամենայնիվ Ախալքալաքում քչերը գաղափար ունեն, թե ինչ է ՆԱՏՕ-Վրաստան համագործակցությունը, կամ այն մասին, թե ինչու է Վրաստանը ցանկանում անդամակցել այդ կազմակերպությանը, առհասարակ ռազմա-քաղաքական դաշինքի մասին ամբողջությամբ: Ըստ փորձագետի պատճառը հասարակական կազմակերպությունների պասիվ աշխատանքն է:
«Ընդհանուր գիտելիքներ ՆԱՏՕ-ի մասին հիմնականում դրսևորվում են մայրաքաղաք Թբիլիսիում, գիտական ոլորտում և հասարակական կազմակերպությունների գործունեությունը ավարտելու հիման վրա, այն ժամանակ երբ հասարակության ավելի լայն շերտը զուրկ է համարժեք տեղեկատվության մատչելիությունից և ՆԱՏՕ-ի մասին գիտելիքներից: Կողմնակալության ու հատուկենտ գիտելիքներ ՆԱՏՕ-ի մասին դարձնում են հասարակայնության հետ կապերը խոցելի առասպելների ու նախապաշարումների, որոնք Վրաստանում դառնում են ավելի ու ավելի տարածված», – ասում է ոչ պետական կազմակերպություն «Վրաստանի բարեփոխումների ասոցիացիայի» (GRASS) փոխտնօրեն Գիորգի Գոգուաձեն:
2016թ.-ին Ախալքալաքում բացվեց ՆԱՏՕ-ի և Եվրամիության Տեղեկատվական կենտրոնը: Տեղեկատվական կենտրոնի նպատակն է տրամադրել յուրաքանչյուր քաղաքացուն ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի վերաբերյալ տեղեկատվություն: Տարածաշրջանային մակարդակում, տեղեկատվական կենտրոնը պետք է տեղեկատվություն տարածի տարածաշրջանային աշխատակիցների միջոցով: 2016 թ.-ին ըստ տեղեկատվական կենտրոնի տեղեկատվության միայն տարածաշրջաններում անցկացվել է մոտ 420 միջոցառում, որին մասնակցել է Վրաստանի 13 900 բնակիչ:
«Կենտրոնի ակտիվ աշխատանքին մասնակցում է նաև Ախալքալաքի շրջանային գրասենյակը, անցկացվել են տեղեկատվական հանդիպումներ տեղի մակարդակով Սամցխե-Ջավախքի բնակիչների հետ, ինչպես նաև հատուկ թիրախային խմբերի հետ հանդիպումների են եղել Թբիլիսիում, և մենք նրանց փոխանցել ենք կոնկրետ տեղեկություններ ՆԱՏՕ-ի մասին: Վերոնշյալից բացի, տեղեկատվական կենտրոնը տարածում է գրականություն ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի վերաբերյալ, դպրոցներում բացում տեղեկատվական անկյուններ: Տարածում տեղեկատվություն մատչելի լեզվով: Տեղեկատվական կենտրոնը անցկացնում է ՆԱՏՕ-ի օրեր, որին ակտիվորեն ներգրավված են, ինչպես մայրաքաղաքում այնպես էլ տարածաշրջաններում, անցկացվում է տարբեր միջոցառումներ` սեմինարներ, քննարկումներ, կլոր սեղաններ, մրցույթներ և այլ բացատրական ակտիվություններ: Բացի այդ, տեղեկատվական կենտրոնը կամուրջ է տեղական ինքնակառավարման, հանրային սեկտորի և լրատվամիջոցների ներկայացուցիչների միջև», – հաղորդում է ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը:
Ախալքալաքում բազմաթիվ տեղեկատվական հանդիպումների և քննարկումների հիմնականում ներգրավված է քաղաքացիների նույն ակտիվ խումբը: Ինչպես նշում են ՆԱՏՕ-ի և Եվրամիության Ախալքալաքի տեղեկատվական կենտրոնի բյուրոն, տեղեկատվական գործողությունները տարածվում են ուսուցիչների, ուսանողների, աշակերտների, տեղական կառավարության ներկայացուցիչների վրա: Կենտրոնը աջակցում է նաև տեղական ԶԼՄ-ների նախագծերը, որոնց միջոցով փորձում է փոխանցել տեղեկատվությունը ավելի մեծ թվով մարդկանց:
Քրիստինե Մարաբյան