Տեղեկություններն այն մասին, որ ավելացումը, որը Ախալքալաքի շրջանի ուսուցիչները սկսել էին ստանալ անցած տարվա սեպտեմբերից, հետ են վերցնելու, չի համապատասխանում իրականությանը:

Ախալքալաքի ուսուցիչները քննարկում են նրանց համար կարևոր թեմա՝ աշխատավարձի նվազումը: Բացի այդ ամեն ամիս նրանք ակնկալում են, որ աշխատավարձին ավելացված 142 լարին, ինչը հասնում է նրանց “Բարձրլեռնային շրջանների զարգացման մասին” օրենքով չեղյալ կհայտարարեն, կամ նույնիսկ հետ կվերցնեն:

Ըստ երևույթին պատճառն անցյալ տարվա անհասկանալի իրավիճակն էր: Անցյալ տարվա սեպտեմբերին Ախալքալաքի շրջանի ուսուցիչները հավելավճար էին ստացել իրենց աշխատավարձին՝ ավելին քան հասնում էր “Բարձրլեռնային շրջանների զարգացման մասին” օրենքով (142 լարի մեկ հաստիքի համար):

2016 թ.-ի նոյեմբերին ուսուցիչների աշխատավարձերին սխալմամբ փոխանցված գումարը հետ է գանձվել: Այդ իսկ պատճառով, ուսուցիչները կարծում են, որ աշխատավարձերը նվազել են: Ինչպես մեզ պարզաբանեցին Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչները, աշխատավարձի նվազման մասին տեղեկություն չկա:

«Ես այդպիսի բան չեմ լսել: Մեր նախարարը մեզ հետ հանդիպման ժամանակ ասել է, որ բոլոր ռեսուրսները ուղղված են ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնելոււ ուղղությամբ, այլ ոչ թե նվազեցնելու նրանց աշխատավարձերը», – ասաց Կրթության և գիտության նախարարության ուսման ծրագրի էթնիկ փոքրամասնությունների լեզվային խմբերի Ազգային Դեպարտամենտի համակարգող Դեսպինե Քոյավան:

Քրիստինե Մարաբյան