Սերբիայի անկախ հետազոտական «Numbero» կայքի անվտանգության ինդեքսի հիման վրա Վրաստանը աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկն է:

Տեղեկատվական կայքի հիման վրա ամենաանվտանգ երկիրը աշխարհում Քաթարն է, որի անվտանգության ցուցանիշը 84.3% է, իսկ հանցավորությունը կազմում է 15.70%: Աշխարհի ամենաանվտանգ երկրների տասնյակում են նաև` Սինգապուրը, Թայվանը, Ավստրիան, ԱՄԷ, Հոնկոնգը, Ճապոնիան և Դանիան: Վրաստանը այս ցանկում գտնվում է 7-րդ տեղում, անվտանգության ցուցանիշը` 79,17%, իսկ հանցավորությանը` 20.83%:

Տարածաշրջանում Վրաստանի հարևանները տասնյակի մեջ ընդգրկված չեն: Հայաստանը զբաղեցնում է 19-րդ տեղը (72,92% անվտանգությունը, իսկ 27.08% հանցավորությունը): Ադրբեջանը զբաղեցնում է 18-րդ տեղը (72,95%`անվտանգությունը, 27.05%` հանցավորությունը): Անվտանգության և հանցավորության ցուցանիշով Ռուսաստանը զբաղեցնում է 67-րդ տեղը, իսկ Թուրքիան՝ 55-րդ տեղը:

Հանցավորության ցուցանիշով ամենից հանցավորը 125 երկրների շարքում Վենեսուելլան է:

Numbeo-ն հանդիսանում է աշխարհի խոշորագույն տվյալների բազան, որը ձևավորվել է ամբողջ աշխարհում տարբեր քաղաքների ու երկրների բաժանորդների տեղեկատվության հիման վրա: Կայքը տրամադրում է ակտուալ տեղեկություններ կենսաապահովման, անշարժ գույքի գների, առողջապահության և հանցագործության վերաբերյալ, տրանսպորտի և մթնոլորտային արտանետումների, ինչպես նաև օգտակար տեղեկություններ ճանապարհորդների համար: