Այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամաբ նշվում է որպես մայրենիի տոն: Փետրվարի 19-ին ՎՀՕՄ-ը Ախալքալաքի և Նինոծմինդայի երիտասարդական կենտրոնների հետ համատեղ անցկացրեց միջոցառում։

Օրվա առթիվ պատվավոր հյուրերի ցանկում էին տեղական իշխանության ներկայացուցիչները և հոգևոր ու մշակութային բնագավառի ներկայացուցիչները։

Միջոցառման մասնակիցները և կազմակերպիչները իրենց ելույթներով և տարբեր մշակութային համարներով անմոռանալի դարձրեցին մայրենին փայփայող և փառաբանող անձանց օրը։

Միջոցառմանը ներկա էին նաև Ախալքալաքի և հարակից գյուղերի մանկավարժներն, ովքեր հարց-պատասխանի միջոցով կիսվեցին իրենց մտքերով ու տպավորություններով, կարևորելով մայրենիի տարածումն ու ուսուցանումը։

ՎՀՕՄ-ի ատենապետուհի Կարինե Թադևոսյանը ողջյունելով ներկաներին կիսվեց իրեն հետաքրքրող հարցով՝ «փետրվարի 21-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամաբ նշվում է որպես մայրենիի տոն Ձեզ համար, այս օրը տո՞ն է, թե մտածելու առիթ»։

Միջոցառման սկզբին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը իր խոսքում հիշատակեց քրիստոնեության ընդունումից հետո հայերեն տառերի անհրաժեշտության մասին և եկեղեցու կողմից Ներբող Մայրենիին գրքեր նվիրեց ներկա մանկավարժներին։

Հայերեն լեզուն ոչ միայն հնագույն լեզուներից մեկն է, այլ նաև բազում բառբառներ ունեցող լեզու է, որը նույնպես մյուս լեզուներից տարբերվող առանձնահատկություն է։

Երկու ժամ տևող միջոցառումը շարունակաբար ուղեկցվում էր, երաժշտական, ասմունքային, պարային ու բեմականացված համարներով։

Ամբողջ աշխարհում գոյություն ունի վեց հազար լեզվական տեսակ, և ամեն շաբաթ մեկ լեզու մահանում է։

Ջուլիետա Տոնականյան