Ախալքալաքի շրջանի Արագվա գյուղում փետրվարի 18-ին տեղի ունեցավ թվով 6-րդ լեռնադահուկային մրցույթը։

Մրցույթի մասնակիցները հիմնականում Արագվա գյուղի բնակիչներն էին, ովքեր այսօր էլ իրենց պատրաստ են համարում մասնակցելու միջազգային մրցաշարերի։ Լեռնադահուկային մրցույթը անցկացվեց 3 խմբով՝ աղջիկների խումբ, մեծերի և փոքրերի խումբ։ Մասնակիցների ընդհանուր քանակը 50-ն էր, սակայն մրցույթին մասնակցել են 40-ը։ Հաղթող մասնակիցները մրցույթի ավարտին պարգևատրվեցին մեդալներով և շնորհակալագրերով։

Ջուլիետա Տոնականյան