Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին այցելել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդին, ով գտնվում է «Հելիոս Բերլին Բուխ կլինիկայում»:

Պատրիարքի հետ հանդիպումից հետո վարչապետը մեկնաբանություններ է տվել լրագրողներին: Ըստ Գիորգի Կվիրիկաշվիլիի, Նորին Սրբությունն իրեն լավ է զգում և շուտով կվերադառնա հայրենիք:

«Ես ուզում եմ Պատրիարքին մաղթել առողջություն և երկար տարիների կյանք: Ես մանրամասն մեկնաբանություն չեմ անի դեպքի հետ կապված, քանի որ դրան կհաջորդի շահարկումների հոսք և, իմ կարծիքով, հիմա դա տեղին չէ: Մենք ցանկանում ենք անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի հնարավորություն տանք հետաքննությանը հաստատելու բոլոր մանրամասները, և միայն դրանից հետո կանենք հրապարակավ հայտարարություն: Ես գիտեմ բոլոր մանրամասները: Երբ քահանան անցնում է սահմանը իր մոտ ունենալով թունավոր նյութ, թռչում այնտեղ որտեղ Պատրիարքն է և մենք նրան բերման ենք ենթարկում, իհարկե, դա մեծ աղետը կանխելու համար է: Ենթադրյալ զոհերի թիվը և նրանց ինքնությունը կսահմանի հետաքննությունը»,- հայտարարել է վարչապետը լրագրողներին:

Վրաստանի կառավարության ղեկավարը Մյունխենյան անվտանգության 53-րդ համաժողովին մասնակցելու համար Գերմանիա էր մեկնել ավելի վաղ, քան նախատեսվում էր, Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդին Բեռլինում այցելելու համար:

Հարկ է նշել, որ Պատրիարքին իր մոր հետ այցելել է նաև Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:

Լուսինե Աստոյան