«Օգնություն գյուղին» (ՕԳԾ) պետական ​​ծրագիրը, որի համաձայն 8 տարի անընդմեջ Ախալքալաքի շրջանի գյուղերում իրականացվում էին աշխատանքներ կամ գյուղի համար կատարվում գնումներ, ավարտվեց է:

«Օգնություն գյուղին» ամենամյա ծրագիրը սկսվել էր 2009 թվականին և նախատեսված էր գյուղերի սոցիալական խնդիրների լուծման համար: ՕԳԾ-ի գումարը յուրաքանչյուր գյուղի համար տարբեր էր: Նվազագույն գումարի հետ միասին, որը տրվում էր բոլոր գյուղերին, ավելացվում էր գումար գյուղի բնակիչների քանակի համաձայն: Այդ իսկ պատճառով, փոքր գյուղերի գումարը փոքր էր, իսկ մեծ գյուղերինը` ավելին:

Ախալքալաք շրջանի գյուղերի գումարի տատանվում էր 6000-8000 լարիից` 52000-53000 լարի: Ինչի վրա ծախսել ծրագրից հատկացված գումարը որոշվում էր գյուղական ժողովի ժամանակ, որին ներկա էին գտնվում նաև Ախալքալաքի Շրջանային վարչության տնտեսական բաժնի ներկայացուցիչները:

Սկզբում այս ծրագրով գյուղերում գլոբալ նախագծեր չէին իրականացնում: Առաջին տարիներին գյուղերը հիմնականում գումարը ծախսում էին ծիսակատարության տների վերանորոգման համար, այդ տների համար գույքի գնման, ցանկապատում էին գյուղական գերեզմանոցները և այլ աշխատանքներ:

Ծրագրի արդեն 4-րդ, 5-րդ տարին գյուղերը սկսեցին ծախսել գումարը ավելի երկարաժամկետ և կարևոր ծրագրերի վրա, որոնք իրականացվում էին մի քանի տարիների ընթացքում: Դա հիմնականում ջրամատակարարման համակարգերի վերականգնման, ջրամբարաշինության աշխատանքներն էին և այլն:

Ըստ Ախալքալաքի Շրջանային վարչության ենթակառուցվածքների ծառայության պետ Ալբերտ Նահատակյանի, որոշ գյուղեր ամեն տարի այդ գումարը ծախսում էին նույն աշխատանքի վրա, բայց նա չի ժխտում այն փաստը, որ այդ ծրագրով գյուղերում շատ աշխատանքներ է կատարվել:

«Այս նախագծով անհնար էր իրականացնել լայնածավալ նախագծեր: Գումարը փոքր էր, բացի այդ ամեն տարի, նրանք կասկածում էին, թե արդյոք ծրագիրը շարունակվելու է, թե ոչ», – ասում է Ալբերտ Նահատակյանը:

Շուշան Շիրինյան