Դահուկավազքի մրցույթի հիմնական խնդիրը լուծվեց՝ մրցույթը Ախալքալաքի շրջանի սպորտային մրցումների ցանկից հեռացվեց։

Ախալքալաքում մի քանի տարի անընդհատ կազմակերպվում էր դահուկավազքի մրցույթ Տավշան Թափա բլուրի լանջին: Անցած տարի, երբ տեղի ունեցավ մրցույթը, ձյունն արդեն հալվել էր (չնայած որ փետրվար ամիսն էր), նաև չկար դահուկավազքի համար համապատասխան պարագաներ՝ դահուկներ, ինչը լուրջ խնդիր էր հանդիսանում մրցույթը անցկացնելու համար։ Եվ այդ փաստից ելնելով, անցած տարի դահուկավազքի մրցույթի մասնակիցների ցանկում միայն Նինոծմինդայի մարզիկներն էին, իսկ Ախալքալաքից ցանկացողներ չեն եղել։

Այս տարի որոշեցինք նախօրոք տեղեկանալ թե երբ, և ինչ պայմաններում է անցկացվելու ամենամյա մրցույթը: Եվ իմացանք, որ մրցման խնդիրները լուծվել են, այն փոխարինելով լեռնադահուկային առաջնությունով:

Ախալքալաքի շրջանային վարչության մշակույթի, երիտասարդության և հուշարձանների պահպանության ծառայության ղեկավար Վալերի Ստելմաշովը մեզ հետ զրույցում ասաց, որ դահուկավազքի մրցույթ չի անցկացվելու, քանի որ մասնակիցներ չկան:

«Փորձը ցույց տվեց, որ մեր շրջանում տվյալ սպորտաձևով հետաքրքրվողներ չկան։ Սակայն փոխարենը երկու անգամ լեռնադահուկային մրցույթ ենք անցկացնելու, որը բավականին հետաքրքրում է երիտասարդներին և մասնակիցների ցանկում ունենք պրոֆեսիոնալ մարզիկներ»։

Դահուկավազքի մրցույթի համար նախատեսված գումարը այսուհետ կծախսվի լեռնադահուկային մրցույթի համար։

Դահուկավազքը միակ մրցույթը չէ, որ հեռացվել է մրցույթների ցանկից։ Թեթև ատլետիկան նույնպես համալրում է չպահանջված սպորտատեսակների շարքը, որը փոխարինվել է մեկ այլ, ավելի շատ պահանջարկ ունեցող սպորտաձևով՝ ազատ ըմբշամարտով։

«Թեթև ատլետիկային փոխարինեց ազատ ոճի ըմբշամարտը, որն արդեն բավականին մեծ զարգացում և առաջընթաց ունի, իսկ դահուկավազքը մրցույթից հանվեց փոխարենը լեռնադահուկային մրցույթը առավել բարձր մակարդակի կազմակերպելու համար։ Մրցույթը հայտարարում էինք, դպրոցներից աշակերտներ էին գալիս, որ անգամ գաղափար չունեն մրցույթի կանոնների վերաբերյալ, դրա համար առավել ճիշտ տարբերակը դրա փոխարինումն էր», – ասաց Ախալքալաքի շրջանային վարչության մշակույթի, երիտասարդության և հուշարձանների պահպանության ծառայության ղեկավար Վալերի Ստելմաշովը:

Խնդրի լուծման նման ձևը ևս տարբերակ է, սակայն ավելի մեծ արդյունք են տալիս խնդրի պատճառները վերացնելուն ուղղված աշխատանքները: Կոնկրետ այս դեպքում, բարձրալեռնային, ձյունաշատ շրջանում զուր չէր լինի դահուկավազքի ժամեր, կամ գոնե խմբակներ գործեին շրջանում:

Ջուլիետա Տոնականյան